Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

08 հուն 2018 13:11

Ովքեր են այսօր հաստատված նորանշանակ երկու մարզպետները

Ովքեր են այսօր հաստատված նորանշանակ երկու մարզպետներըԱյսօր արդեն պաշտոնապես հաստատվեց նրանց թեկնածությունները: Ովքեր են նորանշանակ երկու մարզպետները։
Գագիկ Միրիջանյանը՝ Արմավիրի մարզպետ
Մասնագիտությամբ բժիշկ, ՀՅԴ-ական Միրիջանյանը ծնվել է 1981թ. Երեւանում: Սովորել է Լ.Ն. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը (1998-2004թթ.): Այնուհետև կրթությունը շարունակել է նույն բուհի կլինիկական օրդինատուրայում` հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպիչ մասնագիտությամբ:
 
2011-2013թթ. աշխատել է որպես Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժօգնության որակի վերահսկման բաժնի պետ: 2013թ.-2015թ. եղել է նույն համալսարանի աշխատակազմի ղեկավար: 2014 եղել է «Հանուն կյանքի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: .2014թ. եղել է «Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: 2015-2016 թվականներին եղել է Առողջապահության փոխնախարար։

 Մամուլը գրել էր, որ երբ նրան նշանակեցին ներկայիս Աժ նախագահ Արա Բաբլոյանի որդու՝ Արման Բաբլոյանի փոխարեն՝ որպես Առողջապահության փոխնախարար, լուրջ դժգոհություն էր առաջացրել նախարարության աշխատակիցների մեջ: Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ցուցակով առաջադրված է եղել Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ 

 Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ

 Կարեն Համբարձումյանը ծնվել է 1982թ. նոյեմբերի 16-ին: Նա 2017 թվականի նոյեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրվել էր որպես Սիսիանի քաղաքապետի թեկնածու, սակայն մինչ ընտրությունները ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ըստ լուրերի՝ Կարեն Համբարձումյանը Սիսիանի ԲՀԿ-ական նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է, ով համատեղ ՀԷԿ բիզնես ունի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: Ըստ մամուլի տեղեկությունների՝ վերջինիս հորը՝ Հովհաննես Համբարձումյանին, Սիսիանում որպես անգերազանցելի ընտրակեղծարար են ճանաչում։

 Այսպիսով, ԲՀԿ-ն երեք մարզպետ ունի՝ Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում: ՀՅԴ-ն եւս երեք մարզպետ ունի՝ Գեղարքունիքում, Արմավիրում, Արագածոտնում, ՔՊ-ն չորս մարզպետ ունի՝ Կոտայքում, Շիրակում, Արարատում, Տավուշում․ (Տավուշի մարզպետն անկուսակցական է, սակայն նշանակվել է ՔՊ քվոտայով)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր