Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

27 ապր 2020 15:32

Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են շուրջ 46 հազար դոլար. AntiFake.am

Վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Այս մասին գրում է AntiFake.am-ը, որը հարցում է ուղարկել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։


«Ի պատասխան հարցման վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։ Առաջին եռամսյակի ընթացքում վճարված պարգևավճարի ընդհանուր գումարը կազմել է 22.292.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 46.000 ԱՄՆ դոլարին»,– գրել է կայքը։


Հարցման պատասխանը՝ ստորև.

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր