Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

26 մայիս 2018 20:30

600 մլն դոլար ռոբոտ մարդասպանների համար

600 մլն դոլար  ռոբոտ մարդասպանների համարՄոտ ապագայում Եվրոպական պաշտպանական ֆոնդը մտադիր է հաստատել 590 մլն դոլարի տրամադրումը ռազմական ռոբոտներ ստեղծելու համար: Այդ մասին գրում է Daily Mail ամսագիրը: Նշվում է, որ զենք արտադրողների մեծ մասը իրենց մասնակցությունը կունենան ծրագրում ներկայացնելով իրենց աշխատանքները:
Ռազմական ռոբոտների զգալի մասին եվրոպացիները ծրագրում են ստեղծել նեյրոցանցերի և արհեստական ինտելեկտի ինքնազարգացման ծրագրերի կիրառմամբ, որոնք ունակ են գործել առանց մարդկային միջամտության:
Օրինագիծը, որը թույլ է տալիս ստեղծել ռոբոտ մարդասպաններ, հակասությունների առիթ է դարձել: Եվրոխորհրդարանի պատգամավորներից շատերը վստահ են, որ նմանատիպ մեքենաների ստեղծումը ոչ միայն բարոյական չէ, այլև ուղղակիորեն սպառնում է մարդկության գոյությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր