Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 մայիս 2018 17:08

«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության

«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննությանԱյս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:

Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Կայքի տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երեւան սիթիում» առեւտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչեւ 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի: Այս սուպերմարկետի գանձապահներն «Ալեքս հոլդինգից» առանձին ՀԴՄ- ներով են աշխատել, իսկ նրանց վերահսկելու համար սեփականատերը համակարգչային հատուկ ծրագիր էր պատվիրել, որ դրա միջոցով վերահսկել է բոլոր Ա/Ձ-ների ֆինանսական հոսքերը:

Այսպիսով, Սամվել Ալեքսանյանի ընտանիքը, երեւի թե հենց ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, բավականին «հնարամիտ» մեթոդ է կիրառել հարկերից խուսափելու համար, ինչը տնտեսական լուրջ հանցագործություն է: Հոլդինգում առանձին Ա/Ձ-ների ու դրանց ՀԴՄ-ների գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասն, ըստ մեր տեղեկությունների, հասնում է մի քանի տասնյակ միլիոնների՝ դրամով: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավարից, սակայն նա զանգերին չպատասխանեց, քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ բացահայտել են՝ 350 սովորական քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացած եղել, ու սրանց անունով որոշները բիզնես իրականացրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր