Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

28 մայիս 2018 17:23

ԴՆԹ վերլուծությունը օգնել է գտնել 18 տարեկան աղջկան սպանողներին՝ 30 տարի անց

ԴՆԹ վերլուծությունը օգնել է գտնել 18 տարեկան աղջկան սպանողներին՝ 30 տարի անց18-ամյա Ինգա Մարիա Հաուզերը սպանվել էր հանելուկային հանգամանքներում՝ 1988 թվականին։ Երեսուն տարվա ընթացքում փոփոխվել են դետեկտիվները, սակայն լուրջ առաջընթաց հետաքննությունը չի արձանագրել։
Ամեն ինչ տեղի է ունեցել 1988 թվականին, երբ Ինգան պետք է Քարդիֆում հանդիպեր իր ընկերոջ հետ, սակայն վերջին պահին, անհայտ պատճառներով, նա փոխել է հանդիպման վայրը,– հաղորդում է Daily Mail-ը։
Վերջին անգամ Հաուզերին տեսել են ապրիլի 6-ին՝ Շոտլանդիայից Հյուսիսային Իռլանդիա ուղևորվող նավի վրա։ Իսկ ապրիլի 20-ին նրա դին գտել են Բալիպատրիկ անտառի հեռավոր մացառում։ Ոստիկանությունը մարմնի վրա դաժան բռնության հետքեր է հայտնաբերել։
Հետաքննությունը ոչ մի կերպ չէր կարողանում առաջ շարժվել, սակայն հետո նրանց հաջողվել է գտնել ենթադրյալ հանցագործների ԴՆԹ նմուշները։ Այսպիսով, կասկածյալների ցուցակում միանգամից մի քանի հոգի է հայտնվել՝ կանայք և տղամարդիկ։ Կանանց ինքնությունը հայտնաբերվել է ոստիկանության տվյալների գենետիկ բազայում, սակայն, ըստ հետախույզների, գլխավոր հանցագործը տղամարդ է եղել։
Հենց ԴՆԹ վերլուծությունն է երեսուն տարի անց օգնել պարզել ենթադրյալ հանցագործների անունները։ 18-ամյա աղջկա նկատմամբ սպանություն իրականացնողները երկու տղամարդիկ են եղել, որոնցից մեկը հիմա 58, մյուսը՝ 61 տարեկան է։ Մեղադրյալներին բռնել են Հյուսիսային Իռլանդիայում։ Նրանք այժմ ձերբակալված են և ցուցմունք են տալիս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր