Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

29 մայիս 2018 13:12

Օսիպյանը չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում էլ կլինեն բացահայտումներ

Օսիպյանը չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում էլ կլինեն բացահայտումներՀՀ ոստիկնաապետ Վալերի Օսիպյանն անհավատալի է համարում, որ ոստիկանությունում, մասնավորապես ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումում, կաշառքով են աշխատանքի ընդունվում: NEWS.am-ի հետ զրույցում Օսիպյանը վրդովված հակադարձել է, թե նման բան չի կարող լինել ոչ միայն ՃՈ ստորաբաժանումում, այլ առհասարակ ոստիկանության համակարգում:
«Վայ էս ինչ եք ասում, բացառվում է, ես չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում, նման բան չի կարող լինել: Ես չգիտեմ՝ ոնց է եղել, բայց հիմա չի կարող լինել ոչ միայն ճանապարհային ոստիկանությունում, այլ ամբողջ համակարգում նման բան: Անկեղծ ասած, իմ տրամաբանությունից դուրս է դա, անհասկանալի է»,-ասաց Օսիպյանը:

Վերջինս շեշտեց, որ ոստիկանության համակարգում եւս ստուգումներ են սկսվել կոռուպցիոն մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ: Նա չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում էլ կլինեն բացահայտումներ:
Ինչ վերաբերում է ոստիկանության եւ կրիմինալի սերտաճմանը, Օսիպյանը վստահեցրեց, որ նման երեւույթները բացառվելու են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր