Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

29 մայիս 2018 20:30

Ոստիկանները հայտնաբերել են զինծառայությունից խուսափած, ազգանունը փոխած քաղաքացուն

Ոստիկանները հայտնաբերել են զինծառայությունից խուսափած, ազգանունը փոխած քաղաքացունՄայիսի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման ենթարկեցին ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Գրիգը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանը, որը 2009թ թվականի նոյեմբերից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։
Պարզվել է նաև, որ 2015 թվականաից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Հերթական այցը այս տարվա ապրիլի 17-ին էր եղել։ Ոստիկանության քրեական հետախույզներին հաջողվեց ճշտել իրավաբանորեն տարբեր անձանց նույնությունը, բացառապես ձեռնարկած միջոցառումներով ստացած օպերատիվ տեղեկությունների արդյունքում։
Գրիգը ոստիկաններին հայտնեց, որ Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու և հայրենիքում մշտական բնակություն հաստատելու համար։
Քննությունը շարունակվում է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր