Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

01 հուն 2018 12:33

Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են , որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների. տեսանյութ

Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են , որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների. տեսանյութՀայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նապարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին փոխանցում է «Այսօր» լրատվակայքը։
«Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել մեր ներքին գործընթացների հետ կապված: Սա քաղաքական գնահատման խնդիր է», ” նշել է Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով հարցին, որ այդ օրերին կուտակումների մասին լուրերը ոչ միանշանակ էին ընդունվում և, ի վերջո, կայի՞ն կուտակումներ սահմանին, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց.
«Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»:
Նշենք, որ ապրիլին Արցախի պաշտպանության բանակը պարբերաբար հայտնում էր սահմանին Ադրբեջանի զինուժի կուտակման մասին՝ հրապարակելով տեսագրություններ։ Հայտարարությունները հաճախ «Իմ քայլը» շարժման մասնակիցների և ղեկավարների կողմից որակվում էին որպես ապատեղեկատվություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր