Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը, մեր դիրքորոշումը չի փոխվելու, շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր ծառայությանը, ազգին և հայրենիքին          Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի ՀՀ անձնագիրը՝ ընտրություններին մասնակցելու համար       Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ    

01 հուն 2018 18:35

Կառավարությունն ընդլայնում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու շրջանակը

 Կառավարությունն ընդլայնում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու շրջանակը
Գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը ընդլայնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշման համաձայն՝ իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկ են ընդգրկվել նաև ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ամսագրերը:
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորության իրացումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր