Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

02 հուն 2018 11:29

Վճռական գրոհ սուպերմարկետների սաբոտաժի դեմ.Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք

Վճռական գրոհ սուպերմարկետների սաբոտաժի դեմ.Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք«Երևան Սիթի» սուպերմարկետներում կեղծ ձեռնարկատիրության և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելուց հետո երեկ իրենց մտահոգությունն են հայտնել հայաստանյան 11 սուպերմարկետներ: Մասնավորապես, «Երևանի Սիթին», «Նոր Զովքը», ՍԱՍ-ը, ևս ութ խոշոր առևտրի ցանցեր բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ողջունելով կառավարության կողմից տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ դրանց ղեկավարները միաժամանակ պնդում են, որ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կբերեր գյուղմթերքի թանկացման։
Սուպերմարկետների ղեկավարները հանդիպում են խնդրել Նիկոլ Փաշինյանից, սակայն նրանց կոռեկտ հայտարարության ստվերում ձեռնարկվել է սաբոտաժ կառավարության դեմ. երեկ մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես՝ քսան տոկոսով թանկացել են միսը և գյուղմթերքը:
Ակնհայտ է, որ օլիգարխիան դիմել է ավանդական մեթոդի՝ փորձելով հրահրել սոցիալական լարվածություն և դժգոհություն նոր կառավարության դեմ:
Նիկոլ Փաշինյանի արձագանքը եղել է բավականին օպերատիվ և կոշտ: Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը՝ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետը։ «Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,- կոչ է արել Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բաց պատերազմ է հայտարարել օլիգարխիային՝ ապավինելով հասարակության աջակցությանը: Կասկածից վեր է, որ հասարակությունն այսօրվանից ևեթ կբոյկոտի սուպերմարկետները՝ գերադասելով առևտուր անել ավելի փոքր խանութներից: Անշուշտ, Փաշինյանի երեկվա ուղերձի նպատակներից մեկը հենց փոքր և միջին բիզնեսը խրախուսելն է եղել:
Այնուամենայնիվ, խնդիրն ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից, և նույնիսկ վերաբերում է երկրի պարենային անվտանգությանը: Անցած տարիների հետևողական կոռուպցիոն քաղաքականության հետևանքով թույլ է տրվել, որ սուպերմարկետները դառնան գերիշխող, ինչի հետևանքով մանր ու միջին բիզնեսը վնասներ է կրել: Սուպերմարկետներն այնպիսի գերակա դիրք ունեն, որ եթե խոշոր առևտրային ցանցերից մեկը, ենթադրենք, երկու-երեք շաբաթով դադարեցնի իր գործունեությունը, ապա երկիրն իսկապես կարող է ունենալ պարենային անվտանգության խնդիր:
Ըստ մասնագետների՝ այս պահին կառավարությունն օբյեկտիվորեն այլընտրանքային լուծումներ չունի: Նիկոլ Փաշինյանի ուղերձը քաղաքական տեսանկյունից միանգամայն մոտիվացված է, մյուս կողմից՝ չի լուծում պարենային անվտանգության, նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցը, ինչի հետևանքով մսի և գյուղմթերքի գինն առաջիկա օրերին դարձյալ կարող է թանկանալ:
Ակնհայտ է, որ կառավարությունը ստեղծված իրավիճակում պետք է դիմի ոչ ստանդարտ միջոցառումների՝ տնտեսական և սոցիալական կոնյունկտուրայի վատթարացում թույլ չտալու համար:
Քրեաօլիգարխիկ համակարգը նահանջում է՝ իր հետևից թողնելով ականապատված տարածք: Իրավիճակի բարդությունը կառավարությունում, անշուշտ, հասկանում են: Համենայնդեպս, Փաշինյանը խոստանում է, որ օլիգարխիան իր վրա շատ արագ կզգա օրինականության համոզիչ ուժը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր