Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 հուն 2018 14:16

Չկա ճգնաժամ, թող հա բարձրացնեն գները.բոյկոտեք, թող փոքր խանութները շունչ քաշեն

Չկա ճգնաժամ, թող հա բարձրացնեն գները.բոյկոտեք, թող փոքր խանութները շունչ քաշենՀարկային դաշտը պետք է լինի հավասար. մեծի համար մեծ հարկային դաշտ է գործում, փոքրի համար՝ փոքր, եւ դա արդար է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իր համար գների աճը զսպելու պատրվակով հարկերից խուսափումը ընդունելի չէ:
«Մենք ոչ միայն հորդորում ենք սպառողներին առեւտուր անել շուկաներից, այլեւ աջակցում ենք, որ սպառողները գան ու այստեղից մթերք գնեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե սուպերմարկետները անուղղակի սպառնում են, որ եթե իրենք մտնեն ԱԱՀ հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարն արձագանքեց. «Որեւէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: Չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային վիճակի»:
Նա հայտարարեց, որ վաղուց միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին:
Հարցին, թե դա չի՞ հանգեցնի գների անասելի աճի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Չի կարող անասելի գների բարձրացում լինել: Եթե այստեղի թութը գնեն, դնեն 5 հազար դրամ, թութ չի վաճառվի: Վերջապես բոլոր կողմերի համար էլ ձեռնտու է, որ գործեն այդ խանութները: Այդ սպառնալիքի տակ էլ պետք է հիմք լինի: Ի՞նչ է նշանակում գները կդարձնենք 5 հազար: Այդ դեպքում՝ կողքից երկու նոր սուպերմարկետ կաճի, փոքր խանութները կսկսեն գործել: Փոքր խանութները դուրս եկան շուկայից, որովհետեւ սուպերմարկետները նրանցից բիզնեսները վերցրեցին, մի փոքր ավելի էժան գներով սկսեցին վաճառել: Եթե սուպերմարկետներում գինն աճի, բակերի փոքր խանութները կսկսեն ավելի ազատ շնչել: Ես որեւէ ճգնաժամի պատճառ չեմ տեսնում»:
Ինչ վերաբերում է փաստին, որ «Երեւան սիթի»-ում մսի գինը հասել է մինչեւ 5300 դրամի, նախարարն ասաց. «Երկու օր որ չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը: Եթե 2-3 օր աանց մսի ապրենք, կարծում եմ՝ գները կգան իրենց տեղը: Հիմա մի փոքր խուճապ կա, դրա համար փձորձում են գները բարձրցնել: Բայց եթե մարդը նույնիսկ 2 հաար դրամով է գնել ու հիմա դրել է 5300 դրամ ու չի վաճառվում, ի՞նչ պետք է անի, էդքան չի կարող ուտել չէ»՞:
Հիշեցնենք՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:
Նշենք, որ այսօր մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես, թանկացել էր մսամթերքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր