Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

02 հուն 2018 14:55

«Քարֆուր»-ում թանկացումներ չկան

«Քարֆուր»-ում թանկացումներ չկան11 առևտրային ցանցերի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ խնդրելով  թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել:


Սուպերմարկետների ցանկությունն այն է, որ մի շարք ապրանքների դեպքում նրանք կարողանան հավասար մրցակցել մանր ու միջին տնտեսավարողների հետ և մանրերին հավասար 5 տոկոս հարկ վճարել՝ խուսափելով ԱԱՀ-ից և շահութահարկից:
11 սուպերմարկետների մեջ բացակայում է «Քարֆուր» սուպերմարկետը, որը այս տարիների ընթացքում որևէ պայմանավորվածություն չի ունեցել իշխանությունների հետ և աշխատել է ԱԱՀ-ով և շահութահարկով:
«Քարֆուրը» Հայաստանում գործելու առաջին իսկ օրից գործել է եղած օրենքներով և դուրս է եղել նախկին իշխանությունների հետ «թայֆայական» պայմանավորվածություններից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 11 սուպերմարկետներ, որոնց մեջ են «Երևան սիթին», ՍԱՍ-ը, «Նոր ԶՈՎՔ»-ը և այլն, 20 տոկոսով թանկացրել են մսամթերքն ու գյուղատնտեսական մթերքները:
«Քարֆուրում» թանկացումներ չկան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր