Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ          Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

02 հուն 2018 18:40

Անձրեւի պատճառով փողոցները եւ տների առաջին հարկերը հեղեղվել են

Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ռուսթավի քաղաքի փողոցների մի մասը ջրհեղեղի հետեւանքով հեղեղվել է: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»:
Ռուսթավիում հորդառատ անձեւը սկսվել է այսօր ճաշից հետո  եւ մինչեւ հիմա շարունակում է:
Երթեւեկության հետ խնդիրներն առաջացել են ինչպես կենտրոնական փողոցներում, այլ քաղաքի ծայրամասերում: Ջրով են հեղեղվել տների առաջին հարկերը, խանութները եւ այլ կոմերցիոն տարածքներ:
Իրավիճակն առավել բարդ է Ստամբուլի շուկայի տարածքում, Լեոնիձե եւ Մեսխիշվիլի փողոցներում:
Հանրային հեռուստատեսության տվյալներով, անձրեւը Յալգուջա սարից ավազ եւ քարեր է բերել:
Տեղում աշխատում են փրկարարները եւ հրշեջները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր