ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում          Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք       2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ    

18 հուն 2023 20:52

Վնասներ և փլուզումներ Շիրակի մարզում` հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով

Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ սելավաջրերից փլուզվել են տան երկշերտ հենապատի առաջին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), վնասվել է խմելու ջրի խողովակը, ինչից տունը ջրալցվում է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ռետինե խողովակի միջոցով փոխել ջրի ուղղությունը։
 

Հունիսի 18-ին, ժամը 17։16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել է Գյումրի քաղաքի Վահան Չերազի փողոցի տներից մեկի հյուրասենյակի առաստաղը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով վնասվել է տան առաստաղի գիպսե քիվը՝ մասամբ, որի մի մասը պոկվել և ընկել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր