Դեւը բռնում ա Պուտինին, Թրամփին ու Նիկոլին,ուզում ա Նիկոլին էլ ուտի, տեսնում ա՝ Նիկոլը լայվ ա մտել. Հայկ Պետրոսյանի անեկդոտը (տեսանյութ)
Հայկ Պետրոսյանի հերթական ստենդափ շոուն ամբողջությամբ քաղաքական թեմայով էր: Հունիսի 5-ին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ամեն ինչ լաՅվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերան:Բուռն ծափահարությունների արժանացած հատվածներից մեկը Նիկոլ Փաշինյանին վերբերյալ անեկդոտն էր:
«Դեւը բռնում ա Պուտինին, Թրամփին ու Նիկոլին: Թրամփին ու Պուտինին ուտում ա, ուզում ա Նիկոլին էլ ուտի, տեսնում ա՝ Նիկոլը լայվ ա մտել (տեսանյութում)»
Նախատեսված էր, որ ներկայացնումը խաղացվելու է միայն 1 անգամ, սակայն պրեմիերայից հետո հայտարարություն եղավ, որ հունիսի 8-ին հանդիսատեսը կրկին այն նայելու հնարավորություն կունենա: Լրագրողղների հետ զրույցում Հայկը նշեց, որ այսօր ներկա գտնվել ցանկացողների քանակն ավելին է եղել, քան տոմսերինը, եւ ինքը որոշել է նորից ներկայացնել շոուն:
Տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի