Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

08 հուն 2018 12:38

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի վճարը 50 տոկոսով կփոխհատուցվի

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի վճարը 50 տոկոսով կփոխհատուցվիԿառավարությունն ընդունեց «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ արդյունքում մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

«Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,- ասաց Թանդիլյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր