Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է       Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին    

08 հուն 2018 17:55

Հաստատվել է Կառավարության աշխատակարգը

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը՝ հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը‚ որով սահմանվել են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ դրանց համաձայն մշակվում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը:
«Նախատեսված է, որ նախարարները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում վարչապետի աշխատակազմ»,- ասել է Միրզոյանը:
Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր: Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման:
Որոշմամբ սահմանված են փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը, նախարարների կոմիտեների գործունեության կարգը և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր