Ողբերգական դեպք Երևանում. 39-ամյա կինը ծննդաբերել է, սակայն երեխան մահացած է ծնվել. հարազատները մեղադրում են բժիշկներին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ընկերոջ կինը՝ Երևանի բնակիչ 39-ամյա Գայանե Ա-ն, 1 օր առաջ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտել են նրան և հայտնել, որ նրա մոտ ամեն ինչ նորմալ է, սակայն՝ երեկ հունիսի 8-ին, Գայանեն ծննդաբերել է ու պարզվել է, որ երեխան մահացած է ծնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրանք կասկածում են, որ մեղավորը բժիշկներն են: