Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր       Հոկտեմբերի 14-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 հուն 2018 12:58

Ադրբեջանը չունի բարոյական իրավունք. Արցախի բնակիչները երբեք չեն եղել Ադրբեջանի քաղաքացիներ. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանը չունի բարոյական իրավունք. Արցախի բնակիչները երբեք չեն եղել Ադրբեջանի քաղաքացիներ. Արցախի ԱԳՆԱրցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը պատասխանել է «Արմենպրեսի» լրատվական գործակալության հարցին, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունը այն մասին, որ Արցախի բնակիչները «Ադրբեջանի քաղաքացիներ են»:
Պատասխան. Արցախի բնակիչները հանդիսանում են անկախ ինքնիշխան պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ և երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացիներ:
Ավելին, Ադրբեջանը չունի բարոյական իրավունք` Արցախի բնակիչներին համարել այն պետության քաղաքացիներ, որն իր ստեղծման օրվանից ահաբեկման, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների նպատակաուղղված քաղաքականություն էր վարում՝ ձգտելով Արցախի ժողովրդին զրկել ոչ միայն կյանքից, այլև հայրենիքից:
Արցախի քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական վերաբերմունքի վերջին արտահայտումներից մեկն է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ նույն պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Արցախում «քաղաքացիական բնակչություն չկա» և «այն կողմում միայն դաշտ է և զինվորականներ»` փորձելով արդարացնել Արցախի խաղաղ բնակչության սպանությունները:
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր