Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

11 հուն 2018 11:35

Մարտակերտի ինչ-որ չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում…

Մարտակերտի ինչ-որ չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում…Մարտակերտի ինչ- որ չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում,
Ջուր է տալիս օրհնանք ու սեր ,ջրից երկար կյանք մաղթում,
Արցունքներն իր հավաքել, սեր ու կարոտ իրար խառնել,
Ջուր է սարքել ու բաժանում, պահանջելով է բաժանում,
Խրատելով է բաժանում, իր ափով է նա ջուր տալիս,
Պահանջում է, խրատում է, որ զինվորն իր ոտքով է գալիս,
Որ զինվորը ինքն է մորը ծաղիկ տանում, ոչ թե մայրը, մեխակ շարում..
Որ զինվորը ինքն համբյուրի , տաք այտերն իր մայրիկի,
Ոչ թե մայրն սառ ճակատն իր զավակի,
Եվ ուզում է կարոտն առնի ոչ ուրիշից այլ իր բալից,
Իր զավակից, իր տան լույսից, հույսից,
Ժպիտ ու կյանք իր ԱԼԻԿԻՑ, մեր ԱԼԻԿԻՑ
Մարտակերտի ինչ-որ չաստում, մի մայր ծնկի ջուր է բաշխում…

Հեղինակը սպանված զինծառայողի եղբայր՝ Շիրին Կարապետյանն է։

Ալեք Կարապետյանը ՀՀ Մարտունու շրջանի Մադինա գյուղից էր: Զվարթ ու գեղեցիկ երիտասարդը վայելում էր ընկերների եւ համագյուղացիների սերն ու հարգանքը: Նրա մահվան բոթը ցնցել էր ամբողջ գյուղը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին Ալեք Կարապետյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար:
Ալեք Կարապետյան քաջ զինվորը միշտ կմնա բոլորիս հիշողության մեջ:
Փառք քեզ , մեր զինվոր…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր