«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

11 հուն 2018 17:55

Ս. Սարգսյանին, Ռ. Քոչարյանին, Լ.Սարգսյանին, Գ. Հակոբյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծ է ընդունվել

Ս. Սարգսյանին, Ռ. Քոչարյանին, Լ.Սարգսյանին, Գ. Հակոբյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծ է ընդունվելԳԱԼԱ խմբակցության մամուլի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը տեղեկացնում է, որ Գյումրի համայնքի ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն է տվել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու՝ ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած նախագծերին: Գորիկ Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագծին կողմ է քվերակել ավագանու երկու անդամ, իսկ մեկը՝ ձեռնպահ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւոն Բարսեղյանն այս մասին հայտնել էր՝ գրելով․ Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր է մուտքագրելու Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ: «Այդ մարդիկ որեւէ չափորոշիչով արժանի չեն այդ բարձր կոչումը կրելու պատվին: Սխալները, որ արել են Ավագանու նախորդ կազմերը ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ, պիտի ուղղվեն:
Զարհուրելի բան է, որ Մարտիրոս Սարյանի, Ազնավուրի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի, Լեւոն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի ու քաղաքացիներին օգնած բազմաթիվ բարերարների կողքին այս քառյակն էլ է կրում այդ տիտղոսը: Այս անպատվությունը պիտի վերացվի: Կոչ եմ անում Գյումրու գործող Ավագանու բոլոր խմբակցություններին եւ ավագանու անդամներին՝ մասնակցել նիստին եւ կողմ քվեարկել այս նախագծերին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր