«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

12 հուն 2018 17:25

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական խարդախության դեպքը». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է հերթական խարդախության դեպքը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ս. համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, որ իր խորթ հայրը` Կ.Կ., ՀՀ ԶՈՒ-ում ազդեցիկ ընկեր ունի, ում միջոցով կարող է գումարի դիմաց հետվերականգնողական բժշկական արձակուրդ տրամադրել: Թվով 3 ժամկետային զինծառայողներ իրենց հարազատների միջոցով գումարներ են փոխանցել Կ.Կ.-ին արձակուրդ գնալու համար` 10 օր, 18 օր և 1 ամիս ժամկետով` վճարելով համապատասխանաբար 35.000 ՀՀ դրամ, 50.000 ՀՀ դրամ և 130.000 ՀՀ դրամ:
Փաստի առթիվ, զինվորական դատախազությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 1-ին մասի (կաշառք տալ), 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (խարդախություն կաշառք ստանալու պատրվակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր