Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

12 հուն 2018 18:30

Կրակեմ Հրաչը հեռացավ․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՊՊԾ նոր պետին

Կրակեմ  Հրաչը հեռացավ․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՊՊԾ նոր պետինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին:
Նիկոլ Փաշինյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար։ Նա Հայրապետովին մաղթեց հաջողություններ հետագա ծառայության ընթացքում. «Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, սա հասկանում ենք բոլորս: Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել: Հույս ունեմ, որ այդ ճանապարհը կշարունակվի, և Պետական պահպանության ծառայությունն իր առջև կդնի ծառայության մակարդակը շարունակական և հետևողականորեն բարձրացնելու խնդիր ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու, այլև ՀՀ քաղաքացիներին հնարավորինս քիչ անհանգստություններ պատճառելու առումով:
Սա պակաս կարևոր չեմ համարում, որովհետև կարծում եմ, որ իշխանության և հասարակության փոխհարաբերությունների մեջ սա չափազանց կարևոր նրբություն է: Իհարկե, անվտանգություն ապահովող մեր գործընկերները շատ կարևոր առաքելություն են կատարում, բայց այդ ընթացքում պետք է հաշվի առնեն, որ իշխանություն-հանրություն հարաբերությունները նույնպես այդ անվտանգության կարևոր կոմպոնենտն են»։
Գրիգորի Հայրապետովը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնեց, որ ծառայության առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն ՀՀ օրենսդրության սահմաններում, ճիշտ և ժամանակին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր