Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորը       Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ    

13 հուն 2018 12:23

Նիկոլ Փաշինյանի ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ գիրքը՝ տառասխալով.լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ գիրքը՝ տառասխալով.լուսանկարներՕրեր շարունակ գրախանութներում վաճառվում է Նիկոլ Փաշինյանի ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ գիրքը: Դատելով նրանից, որ մեր լրագրող Սամվել Մելիքյանը, որպես հայտնի գրքասեր, արդեն չորրորդ մարդուց է այդ գիրքը նվեր ստանում, կարելի է ենթադրել գրքի վաճառքի սպառման արագության մասին:
Զարմանալին սակայն այդ յուրօրինակ գրքամոլությունը չէ, այլ հրատարակչի բիզնես հոտառությունը և տարիներ առաջ գրված  երկին հենց այս օրերին երկրորդ շնչառություն տալու միտքը: Գրքի տպագրության հարցում այնքան մեծ շտապողականություն է ցուցաբերվել, որ հեղինակի անունը տառասխալով են գրել: Փաստորեն կոշտ և փափուկ կազմերով գիրք կարելի է տպել, կարելի է նույնիսկ հատուկ կոդով հավելված տեղադրել, որտեղ ուղիղ գրքից Նիկոլ Փաշինյանի ձայնն է հնչում, իսկ անգլերեն թարգմանության մեջ ուղղակի չստուգել, որ Նիկոլը գրված է HIKOL:
Նիկոլ Փաշինյանի ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ գիրքը՝ տառասխալով.լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանի ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ գիրքը՝ տառասխալով.լուսանկարներ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր