Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հուն 2018 11:38

Ժողովուրդը թող շունչ քաշի.Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն

Ժողովուրդը թող շունչ քաշի.Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվենԱրդեն կա որոշում, ըստ որի ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ վարկերի մասով կառավարությունն արդեն որոշում է կայացրել. «Եթե մարդը վերցրել է ասենք մեկ մլն դրամի վարկ եւ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, եւ այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 մլն-ի։ Մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի եւ վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի։ Դրանից հետո կսկսենք նաեւ վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ Սկզբնական շրջանում փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, հետո այդ շրջանակը կլայնացվի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Պետք է քննարկել նաեւ արագաչափերի եւ տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու հարցը, բայց կասեցնելու որոշում չի եղել, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչեւ այս ամսվա վերջը կլինի օրենսդրական փաթեթ, որը կվերաբերի այդ ոլորտին։ «Դրանով մենք հուսահատ պարտքերի համաներում կանենք՝ հետին թվով։ Նաեւ մենք որոշում կկայացնենք տուգանքների չափերը փոքրացնելու մասին, որպեսզի այդ տուգանքները համաչափ լինեն մարդկանց աշխատավարձերին եւ եկամուտներին։

Եթե կան անտրամաբանական տուգանքներ, ճիշտ կանեք, որ բողոքարկեք այդ տուգանքները, որ համապատասխան մարմինները հնարավորություն ունենան ձեր անտեղի տուգանքները զրոյացնելու»,-ասաց Փաշինյանը։ Նա նաեւ նշեց, որ ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ ամենաշատ տարածված խախտումների համար, օրինակ, հոծ գիծը հատելը, տուգանքներ չեն կիրառվելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր