Մոտ ապագայում ռոբոտները կկարողանան մարդկանց փոխարինել, խնամել տարեց մարդկանց

«Ավելի վաղ ես հույս ունեի, որ ռոբոտները կկարողանան հոգ տանել իմ ծնողների մասին, երբ նրանք ծերանան: Բայց ավելի հավանական Է, որ իմ երեխաները կօգտվեն ռոբոտների օգնությունից՝ հոգ տանելով իմ մասին, երբ ես ծերանամ»,- նշել Է 68-ամյա Ռեյբերթը: Boston Dynamics-ի նախագահը պատմել Է, որ ընկերությունը պլանավորում Է ոչ մեծ ռոբոտների զանգվածային արտադրություն սկսել հաջորդ տարի եւ կթողարկի շուրջ հազար ռոբոտ: 2018 թվականին Boston Dynamics-ը կթողարկի շուրջ 100 ռոբոտ, ճշտել Է նա: Ռոբոտների արժեքը կհայտնեն ավելի ուշ:
CEBIT-ն ամեն տարի Հաննովերում անցկացվում Է 1986 թվականից եւ աշխարհի ամենամեծ հարթակն Է մարդու կյանքի տարբեր բնագավառներում նորագույն տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ու ծրագրային ապահովման համար:
CEBIT-ի մասնակիցների թվում են ձեռնարկատերեր, տնտեսագետներ, համակարգչային մասնագետներ, քաղաքական գործիչներ, հրատարակիչներ: Այս տարի ցուցահանդեսին մոտավորապես 2,8 հազար ցուցադրող Է մասնակցում շուրջ 70 երկրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: