Ռուսական զորքերը գիշերը հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր          Տեղ գյուղի վերջնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա զոհ       Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի տներից մեկում, կանխվել է կրակի տարածումը դեպի հարակից տուն    

14 հուն 2018 10:18

«Ժամանակ».Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը դեմ էր Փաշինյանի թիմը.Ռուսներին ոնց ես պատասխան տալու

«Ժամանակ».Սեֆիլյանի և նրա համախոհների ազատ արձակմանը դեմ էր Փաշինյանի թիմը.Ռուսներին ոնց ես պատասխան տալու«Ժամանակ»-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի թիմում թեժ քննարկումների առիթ է դարձել երեկ Վերաքննիչ դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատ արձակման փաստը:

Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, ասվել է. «Եթե ազատ ես արձակում այդ մարդկանց, ինչ երաշխիք կա, որ նրանք վաղը ապագաղութացման իրենց որդեգրած սկզբունքի շրջանակներում դուրս չեն գա բողոքելու և ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չեն ներկայացնի: Ինչ ես անելու, ոնց ես ռուսներին պատասխան տալու»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն անտեսել է իր թիմակիցների կողմից բերված փաստարկները և Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուց առաջ մեկնել է Ռուսաստան»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր