Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

14 հուն 2018 18:44

«Փաշինյանն առաջին էր, որ Պուտինին հիշեցրեց Հայաստանի սուվերենության մասին». քաղաքագետ

Չնայած տեղեկատվության սակավությանը, այդուհանդերձ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններից կարելի է մի քանի եզրակացությունները։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա արձանագրում է, որ կողմերը չեն անդրադարձել Արցախի խնդրին (կարծում եմ անդրադարձ եղել է փակ հանդիպման ժամանակ)։ «Ի դեպ, ի զարմանս ինձ, բաց հանդիպման ժամանակ Արցախին չեն անդրադարձել նաեւ Պուտինն ու Ալիեւը»,- նշում է նա ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ։

Նա նշում է, որ Պուտինը, անդրադառնալով երկկողմ առեւտրաշրջանառությանը, հայտնել է հետեւյալ միտքը «Իհարկե, դրան նպաստում է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, եւ դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»: Սա հստակ մեսիջ է ԵԱՏՄ-ի մասով, կարծում է քաղաքագետը։

Նա հետաքրքիր է գտնում նաեւ Փաշինյանի հետեւյալ միտքը. «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով եւ նաեւ հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի եւ սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա»:

«Երբեք չեմ հիշում, որ «սուվերենության նկատմամբ հարգանք» արտահայտությունը որեւէ հայ նախագահ օգտագործի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,- գրում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր