Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

15 հուն 2018 13:47

Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիները կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները. կառավարություն

Ադրբեջանից բռնագաղթած քաղաքացիները կարող են սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները. կառավարություն1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Նման որոշում է կայացվել կառավարության այսօրվա՝ հունիսի 15-ի նիստում:
Փախստականները օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
«Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասվում է նախագծում:
Նշված տարածքները տիրապետող պետական կառավարման մարմինը սեփականաշնորհվող բնակելի տարածքի հատակագիծը ներկայացնելուց հետո բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր