Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

15 հուն 2018 16:20

Վաղ Է խոսել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք Է հայտնել, որ դեռեւս վաղ Է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
 
«Դեռեւս վաղ Է խոսել այդ մասին»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Պեսկովը մեկնաբանել Է տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 14-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Դա առաջին ծանոթությունն Էր, դեռեւս վաղ Է խոսել ինչ-որ շարունակության մասին»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր