Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

16 հուն 2018 10:52

«Ժամանակ».Փաշինյանն իր արհամարհական վերաբերմունքով հասկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին, որ...

«Ժամանակ».Փաշինյանն իր արհամարհական վերաբերմունքով հասկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանին, որ...«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 13-14-ին Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնություն այցից նոր մանրամասներ են ի հայտ եկել:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նկատմամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը իր սառը վերաբերմունքով դեսպանին հասկացրել է, որ նա իր սրտով չէ, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Թե Նիկոլ Փաշինյանը երբ կիրականացնի դեսպանին հետ կանչելու իր մտադրությունը` դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` այդ ժամանակը սարերի հետևում չէ:
Ակնհայտ է նաև, որ ՀՀԿ-ի ու անձամբ Սերժ Սարգսյանի կադրը Ռուսաստանում այլևս չի կարող աշխատել, հետևաբար ՀՀԿ-ի կադրերից ժամ առաջ հրաժարվելը գործող իշխանության համար հրամայական է դառնում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել Վարդան Տողանյանը, որը ավելի շատ հայտնի է որպես գործարար»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր