Փորձ է արվելու պետականացնելու «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով          ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը       Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am    

16 հուն 2018 12:07

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի օբյեկտներում

Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում է Էջմիածին քաղաքում: 

Այս մասին հայտնել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

Հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, Սամսոն Գալստյանն ասաց.«Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»: 

Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
***
ԱԱԾ մանրադիտակի տակ են հայտնվել նաև Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչ Արթուր Ասատրյանի ̀ Դոն Պիպոյի օբյեկտները: Այս պահին Դոն Պիպոյի կողմնակիցները փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր