Իրավաչափ են և ճիշտ ժամանակին. Էջմիածնի քաղաքապետը՝ իրենց ամառանոցում ԱԱԾ գործողությունների մասին

Հարցին՝ ինչու են հենց հիմա իրականացվում նման գործողություններ, Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է տիրապետում ինֆորմացիային, քան ես և դուք: Վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է, որովհետև իրենք են տիրապետում օպերատիվ ինֆորմացիային: Գործողությունները համարում եմ իրավական և ճիշտ ժամանակին»: