17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

16 հուն 2018 16:50

Այս տարի պետպատվերի շրջանակում վերաբաշխումներ կիրականացվեն. ՀՀ առողջապահության նախարար

Արդեն այս տարի բյուջետային միջոցների վերաբաշխում կիրականացվի. մենք կկրճատենք պետպատվերը այն բժշկական հաստատությունների համար, որոնք անարդարացիորեն շատ են ստանում, եւ կտանք նրանց, ով անհիմն քիչ է ստանում: Բացի այդ, առցանց հարթակ կստեղծվի, որպեսզի բոլորը կարողանան հետեւել բժշկական հաստատությունների պետպատվերով մուտքերին եւ ծախսերին: Այս մասին  պատասխանելով պետպատվիրի հետ կապված խնդիրների  վերաբերյալ հարցերին, ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Նա նշեց, որ պետական պատվերի հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ.
Առողջապահական բյուջեն երեք անգամ պակաս է, քան՝ պետության ստանձնած պարտավորությունները,
Միջոցները անարդար կերպով են բաշխված,
Կան բուժհաստատություններ, որոնք թաքցնում են պետպատվերի իրական ծախսերը
Օրինակ, հավելեց նա, Սիսիանի բժշկական կենտրոնը անհետաձգելի օգնության համար տարեկան 2.5 մլն դրամ է ստանում, ինչը նշանակում է, որ այս հիվանդանոցը կարող է միայն մեկ հրատապ հիվանդ ընդունել: «Իսկ Երեւանում հիվանդանոց կա, որը տարեկան 5 միլիարդ է ստանում, եւ հիմա մենք պարզում ենք, թե ինչպես է այդ գումարը ծախսվում», - ասաց նա:
Ըստ նախարարի՝ հարցի առաջին մասը կարող է լուծվել երկրի տնտեսական զարգացման հետ զուգահեռ: Ըստ երկրորդ մասի՝ այս տարի միջոցների վերաբաշխում կլինի, եւ հիմնականում կավելացվի մարզային բուժհաստատությունների ֆինանսավորումը:
«Երրորդը՝ արդեն երկու շաբաթ անց էլեկտրոնային հարթակ կստեղծվի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանան տեսնել ցանկացած բժշկական հաստատությանը հատկացված պետպատվերի գումարը եւ որքան է ծախսվել: Այդ թվում՝ հաշվի առնելով հերթագրումը»,- ասաց նա:
Նախարարը հավելեց, որ ավելի գլոբալ առումով  պետք է փոփոխվեն միջոցների հավաքագրման եւ բաշխման մեխանիզմները: «Պետական հարկերի հաշվին հավաքագրված միջոցները պետությունը կբաշխի ապահովագրության միջոցով: Ինչ վերաբերում է նրանց, ում համար պետությունը չի խոստացել վճարել, նրանց համար գումարները եւ՛ կհավաքվեն, եւ՛ կբաշխվեն ապահովագրության միջոցով»,- ասաց նա` հավելելով, որ եթե ամեն ինչ արագ եւ լավ է արվի, ապա 2021 թվականին հնարավոր է, որ Հայաստանում բոլորը բժշկական ապահովագրություն ունենան:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր