Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

18 հուն 2018 14:59

Ինչպես կարող էր զինվորի սնունդն ու մնացածը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՀՀ ՊՆ

Ինչպես կարող էր զինվորի սնունդն ու մնացածը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՀՀ ՊՆԱյն իրերն ու առարկաները, որոնք վերաբերում են Պաշտպանության նախարարությանը և արտադրված են զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին: Այսօր՝  հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա արվել է երկու հիմնական ճանապարհով:
Հովհաննիսյանի խոսքերով, ԵԿՄ-ն արդեն ավելի քան 20 տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ընթացքում դիմում է ՊՆ-ին և ստանում տարբեր տեսակի պիտույքներ. «Բացի դրանից, ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից  հետո եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և սնունդ, հանդերձանք են ստացել Հայաստանի ՊՆ-ից: Թե այս երկու ճանապարհներից որ մեկի արդյունքում ստացված սնունդն է հայտնաբերվել, չեմ կարող ասել, դա ցույց կտա քննությունը»:


Ինչ վերաբերում է հայտնաբերված զենքի օրինականությանը, Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ այդ հարցին պատասխանել, բայց այդ զենքերից մի քանիսը օրինական լինել չէին կարող:
Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել հարցերին, որոնք վերաբերում էին նվիրաբերված իրերին և առարկաներին՝ նշելով, որ հարցն իր իրավասության դաշտում չէ և ինքը կարող է խոսել միայն այն իրերի մասին, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ-ին:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր էր արդյո՞ք, որ ՊՆ-ն սնունդի և հանդերձանքի օրինակով զենք էլ տրամադրեր ԵԿՄ-ին ուսումնական վարժանքների համար՝ Հովհաննիսյանը նշեց, որ եթե նման բան էլ արվի, այդ զենքը կրակելու հնարավորություն չպետք է ունենա, պիտանի չլինի մարտական գործողությունների համար:
 

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր