«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 հուն 2018 15:30

Գործ ունենք Երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գործ ունենք Երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետԿառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրակարգում ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին և Կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցն է:
Վարչապետն անդրադարձավ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը և ԱԱԾ սենսացիոն բացահայտումներին:
«Պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, ուզում եմ արձանագրել, որ մենք, թերևս, գործ ունենք Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ և սա առանձնանում է նրանով, որ դրանք ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատողներին, որոնք մշակել են այս օպերացիան և իրականացրել: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել: Առաջիկա օրերին այս թեմայով խորհրդակցություն կհրավիրեմ, որպեսզի բարելավենք իրավական համակարգի փոխգործակցության մակարդակը: Հույս ունեմ, որ այս գործի ընթացքը կլինի պատշաճ մակարդակով,-նկատեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, և հույս ունեի, որ այն կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը դա կապահովի:
«Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի այս գործի մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ, և ինչպես բոլոր դեպքերում ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել»,-նշեց Փաշինյանը՝ հերթական անգամ արձանագրելով, որ կոռուպցիայի հետ ոչ մի կոմպրոմիս չի կարող լինել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր