18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

18 հուն 2018 18:20

Կրակոցներ և վիճաբանություն Փակ շուկայի մոտ. կան բերման ենթարկվածներ

Կրակոցներ և վիճաբանություն Փակ շուկայի մոտ. կան բերման ենթարկվածներՀունիսի 18-ին, ժամը 1.20-ի սահմաններում, ոստիկանություն են ահազանգել անհայտ անձինք և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, վիճաբանություն է, կրակում են: Նույն օրը, ժամը 1.45-ին, Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2001 թ. ծնված Արա Հ.-ին, 1991 թ. ծնված Ալբերտ Բ.-ին և ներկայացրել 1983 թ. ծնված Վազգեն Կ.-ին: Վերջինս հայտնել է, որ Արա Հ.-ն ու Ալբերտ Բ.-ն ծեծի են ենթարկել իրեն:
Վազգեն Կ.-ն միաժամանակ ներկայացրել է գազային ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 3 փամփուշտներով, և հայտնել, որ դա իր ատրճանակի փամփշտատուփն է, իսկ ատրճանակը վիճաբանության ընթացքում կորցրել է: Ոստիկանության Կենտրոնական բաժնից Վազգեն Կ.-ն բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկի մոտ հիշյալ անձինք վիճաբանել են, խախտել հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը: Արա Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոհանոցային դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր