Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»    

18 հուն 2018 15:38

ԱԱԾ գործողությունները շարունակական են լինելու և նոր բացահայտումներ կլինեն. Տեսանյութ

ԱԱԾ գործողությունները շարունակական են լինելու և նոր բացահայտումներ կլինեն. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության նախագահ  Արմեն Մարտիրոսյանը խոսեց ընտրական օրենսգրքի վերաբերյալ Ժառանգություն կուսակցության առաջարկների, հատկապես նորագույն Բլոկ Չեյն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ մեկ քաղաքացի, մեկ քվեաթերթիկ, մեկ քվե սկզբունքի պահպանման վերաբերյալ:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի ընտրությունների անցկացման կարգը պետք է փոխվի և գոնե այս ընտրություններին խորհրդարան մուտքի շեմը պետք է հինգ տոկոսից իջնի, որպիսզի հասարակության ալտենրատիվ ձայնը լսվի. «Ընտրատեղամասերում  պետք է տեսանկարահանող սկաներ լինի, որ անձի նույնականացումը շատ ավելի ապահով լինի, քվեաթերթիկները պետք է տեղում տպագրվեն: Մեր կուսակցությունը օգնելու է կառավարությանը և աջակցելու է, որ ծրագիրը հաջողի ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններին մասնակցության ձևաչափին՝ Արմեն Մարտիրոսյանը ճիշտ համարեց, որ համաժողովրդական շարժումը միասնական ճակատով մասնակցի, բայց եթե առաջարկը չընդունվի, իրենք պատրաստ են միայնակ մասնակցելու: «Մենք բոլորս միտված ենք դեպի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին կլինի դաշինքային հարաբերությունը՝ շատ լավ, չի լինի` մենք պատրաստ ենք միայնակ մասնակցելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է ԱԱԾ գործողություններին Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ դրանք շարունակական են լինելու և նոր բացահայտումներ կլինեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր