Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել          Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց       Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ    

13 հուն 2018 00:38

Բանդաների դեմ պայքարը սկսված Է. Օղակը սեղմվում Է

«Առաջին լրատվական»-ը գրում է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին նախագահ Սերժ Սերժ Սարգսյանի վերահոսկողական ծառայության պետ, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։
Հունիսի 18-ի գիշերը ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։
Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։
Հայաստանի քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները տարիներ շարունակ շրջել են ուղեկցող մարդկանց` այսպես կոչված, թիկնապահների մեծ խմբով, թանկարժեք մեքենաներով, որոնք, որպես կանոն, ունեցել են «գոլդ» համարներ: Սրանք, ըստ էության, եղել են զինված բանդաներ, որոնք գործել են օրենքից և օրինական վերահսկողությունից դուրս` խորհրդանշելով կոնկրետ պաշտոնյայի, օլիգարխի ազդեցիկությունը, անպատժելիությունը:
Բանդաների դեմ պայքարը սկսված Է. Օղակը սեղմվում ԷԱյս բանդաները հանդիսացել են և տակավին հանդիսանում են քսանամյա ոչ պետական վիճակի, էությամբ` գողապետության խորհրդանիշը:
Քրեաօլիգարխիան` իր հանցագործ բանդաներով, անօրինական բիզնեսով, եղել է պետություն պետության մեջ. քսան տարի շարունակ գողապետությունը խժռել է պետության հիմքերը, լիմոնի պես ճզմել այն ամենն, ինչն ասոցացվում է պետականության գաղափարի հետ:
Այս բանդաների հանրագումարն է,  որ դառնալով հանցագործ մի մեծ համքարություն` իշխանության հովանու տակ 2008-ի մարտի 1-ին խոշտանգեց Հայաստանի անզեն քաղաքացիներին, արյունոտ դարձրեց ազատության` անխուսափելի թվացող արշալույսը:
Քսան տարի անց, իրավիճակը, բարեբախտաբար, փոխվել է` թավշյա հեղափոխության, հասարակության սուբեկտության վերականգնման շնորհիվ:
Երեկ անհնարին թվացողն այսօր շատ արագ դառնում է իրականություն: Պատճառն ակնհայտ է` իրավապահ համակարգը դուրս է բերվել քրեական մտածողության, օլիգարխիայի դիկտատուրայի ճիրաններից և կատարում է իր օրինական գործառույթը:
Էջմիածինն ազատագրվել է Գրիգորյանների կլանից` խուսափելով նաև Դոն Պիպոյի բանդայի  ճիրաններում հայտնվելու ռիսկերից:
Օլիգարխիկ «անձեռնմխելիությունից» փաստորեն զրկվեց նաև Հովհանես Հովսեփյանը, որը խորհրդարանական վերջին ընտրություններում, պետական ցուցանակի տակ հայտնված բանդայով վերահսկում էր ՀՀԿ-ի համար 10000 դրամ բաժանողների և  «տոկոս խփողների» ցանցային կրիմինալ ցանցը:
Զինված բանդաների վնասազերծման գործընթացում ԱԱԾ-ի, ոստիկանության համար ուղեցույց կարող են հանդիսանալ ոչ միայն մասնագիտական, օպերատիվ տվյալներն, այլ նաև` Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի զեկույցները, որտեղ նկարագրված են, թե ինչպես են Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի բանդաները մասնակցել արյունոտ սպանդին:
Շատ կարևոր է, որ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանը մաքրված լինի օլիգարխիայի կառույցներից, զինված բանդաներից:
Իրապես ազատ ընտրություններ կարող են տեղի ունենալ ապաքրեականացված Հայաստանում, որտեղ ընտրողների կամարտահայտությունը ֆիլտրող բոլոր գործոնները վերացված կլինեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր