Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 հուն 2018 13:33

Մանվելի «սխրագործությունները».Գորիսում փողոցից աղջիկներ են բռնի տարել այնտեղ՝ Մանվելի մոտ, մեկի հայրն էլ կաթվածահար է եղել

Մանվելի «սխրագործությունները».Գորիսում փողոցից աղջիկներ են բռնի տարել այնտեղ՝ Մանվելի մոտ, մեկի հայրն էլ կաթվածահար է եղել«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կառույցի՝ ժամանակին արված զեկույցներից տվյալներ, որոնք վերաբերում են «Երկրապահ կամավորականների միությանը» և վերջինիս նախագահ, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, որի պահեստներում, հիշեցնենք, ԱԱԾ-ն օրերս աղմկոտ բացահայտումներ արեց. Գրիգորյանը կալանավորված է:


Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Էջմիածնում, որի նախկին քաղաքապետ՝ Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն օրերս հրաժարական տվեց, Մանվել Գրիգորյանի իշխանությունն այնպիսին էր, որ ով նրան մեքենայով վազանց էր անում, պետք է ծեծ ուտեր, իսկ որ մեքենան գեներալին դուր գար՝ նրանը պետք է լիներ:
«1995թ.-ին, ԵԿՄ-ի առաջին «սխրագործությունը» յոթ կրոնական կազմակերպությունների ծեծուջարդն էր: Անգամ սպանություններ եղան՝ ազգային հողի վրա, իբր նրանք առաքելական չեն, ուստի հայ չեն: Այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերն այդ դեպքը չքննադատեցին՝ մտքում ասելով, որ նրանց հասնում էր»,-պատմեց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, նույն թվականին «սեփական մեթոդներով» ԱԺ ընտրություններ կազմակերպելով հայտնի ԵԿՄ-ականները Ազատության հրապարակում ծեծուջարդ են կազմակերպել, ու էլի ոչ ոք չի պատժվել: «Այդպես շարունակվեց մեր օրերը: Ավելին՝ ասեմ նույն ԵԿՄ-ի եւ Վազգեն Սարգսյանի միջոցով եղավ հեղաշրջում երկրում»,- ասաց Իշխանյանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործունեությանը՝ Ավետիք Իշխանյանը մի դեպք պատմեց. «Գորիսում 1990-ականներին, երբ նա ապրում էր հայտնի գեներալի տանը, փողոցից աղջիկներ են բռնի տարել այնտեղ: Աղջիկներից մեկի հայրը գնացել էր այդտեղ, հորը ծեծել են ու նկուղ գցել, որից հետո նա կաթվածից մահացել է: Այս դեպքերի մասին գիտեր իշխանությունը: Գեներալ Մանվել համբավը հասել էր Եվրոպա: Ցանկացած հայ, որը պետք է Եվրոպայում քաղաքական ապաստան ստանար, բավական է ունենար փոքր կապ գեներալ Մանվելի հետ, ապաստան ստանալու հարցը լուծված էր»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր