Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

20 հուն 2018 16:00

Ալավերդցի Վահագնից կաշառք ստացած քննչականի նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի

Ալավերդցի Վահագնից կաշառք ստացած քննչականի նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվիՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շ.-ի նկատմամբ 07.02.2018թ.-ին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը 30.05.2018թ.-ին փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց գրավով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ դատարանի հիշյալ որոշման դեմ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր բերվել:
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ վերացրել այլընտրանքային խափանման միջոց գրավը: Թ. Շ.-ի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Շուշանյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Շուշանյանը զբաղեցրել է Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, սակայն սկանդալային բացահայտումից հետո փետրվարի 6-ին Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից եւ կալանավորվել:
Նշենք, որ  ըստ մեղադրանքի՝ Շուշանյանը Ալավերդցի Վահագնից 5000 դոլար կաշառք է վերցրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր