Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

20 հուն 2018 17:06

Որքան գումար է վճարվել Հայաստանի բյուջեից Մանվել Գրիգորյանի հեռախոսազանգերի համար. լուսանկար

Որքան գումար է վճարվել Հայաստանի բյուջեից Մանվել Գրիգորյանի հեռախոսազանգերի համար. լուսանկարՀՀ ԱԺ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն այսօր պարզաբանել է. «Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60 հազար դրամ սահմանաչափ։
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»։ Մինչդեռ, Արսեն Բաբայանը ժամանկին տեղեկանք է տրամադրել, որտեղ ներկայացված են գեներալ Մանվել Գրիգորյանի ծառայողական հեռախոսակապի համար վճարված գումարները, թե որքան գումար է Մանվել Գրիգորյանին տրվել իր հեռախոսազանգերի ծախսերը մարելու համար:
Օրինակ, 2017 թվականի մայիսին նրա հեռախոսային խոսակցությունների գումարը կազմել է 88 հազար 564 դրամ, սեպտեմբերին` 40 հազար, օգոստոսին` 39 հազար եւ այդպես շարունակ: Ընդ որոմ, ԱԺ-ից այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդքան գումար տրամադրվել` ասելով, թե այդպես են նպատակահարմար գտել: Եվ սա այն դեպքում, երբ Մանվել Գրիգորյանն ունի 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: 
Որքան գումար է վճարվել Հայաստանի բյուջեից Մանվել Գրիգորյանի հեռախոսազանգերի համար. լուսանկար

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր