Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

20 հուն 2018 17:20

11 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազամատակարարման ցանցում ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 21-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 20:00-ը դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Գ.Չաուշ փողոցի թիվ 14/3, 14/7, Նորաշեն թաղամասի 9-ից մինչեւ 47/7, Մելքումով փողոցի 11 բազմաբնակարան շենքերի, Գ.Չաուշ փողոցի 1/7, 1/10, Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին փողոցի 6/8, 5-րդ փողոցի 1/6-ից մինչեւ 2/9, 7-րդ փողոցի 2/13, 10-րդ փողոցի 104/1 հասցեների առանձնատների, ինչպես նաեւ Վահագն, Վանահովիտ, Հույսի Ավան, Ուռենիներ թաղամասերի, Քասաք գյուղի  բնակիչ բաժանորդների եւ հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր