Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

20 հուն 2018 21:45

Մանվել Գրիգորյանին զրկեցին Կապանի պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանին զրկեցին Կապանի պատվավոր քաղաքացու կոչումիցՍյունիքի մարզի Կապան համայնքում այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2003թ. սեպտեմբերի 11-ի «Մանվել Սեկտորի Գրիգորյանին Կապանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին» որոշումը եւ զրկել նրան Կապան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից: Նման առաջարկով համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին են դիմել ավագանու անդամները:
«Վերջին օրերին հանրության մեջ աղմուկ հանած դեպքերի արձագանքն էր այս պահանջը, քանի որ բացահայտումները խիստ հուզել են նաեւ կապանցիներին»,-հայտնեց մեր աղբյուրը։ Նիստին ներկա Կապանի ավագանու 10 անդամները միաձայն կողմ են քվեարկել: Ավագանու անդամները նշել են, որ նիստին բացակա իրենց ընկերները փոխանցել են, որ նույնպես կողմ են ընդունվելիք որոշմանը։ Նախօրեին էլ Կապանի համայնքապետարանում կայացել է համայնքի ղեկավարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցում էին տարբեր տարիների ավագանու անդամներ, համայնքի նախկին ղեկավարներ, երկրապահ կամավորակաների միության, «Ազատամարտ» կոմիտեի անդամներ:
Այդ քննարկման ժամանակ էլ որոշում էր կայացվել արտահերթ նիստ հրավիրել եւ գեներալին պատվավոր քաղաքացու կոչումից զրկել: 1986-2015 թվականներին Կապանում նման կոչում ստացել է 45 անձ: Նշենք, որ Մանվել Գրիգորյանը 2006-ից նաեւ Էջմիածնի պատվավոր քաղաքացի է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր