«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը       Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա    

21 հուն 2018 10:15

«Հրապարակ». ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանը այլ բան էր փնտրում. ուշագրավ մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։
ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի քիչ նստենք, բացել են այդ դուռը, անվտանգության աշխատակիցները նստել են «տուշոնկայի արկղի վրա», արկղերից մեկն ընկել է, եւ «բավականին հետաքրքիր պատկեր» է բացահայտվել՝ ասաց մեր աղբյուրը։
«Մանվելը հեռախոսով խոսելիս ասել է, որ հասկանում է՝ Նազիկին էլ կվերցնեն, ասել է, որ իրեն ԱԱԾ աշխատակիցները լավ են վերաբերվում, դեղերը ժամանակին տալիս են։ Հետաքրքրվել է, թե ով իր մասին ինչ է ասել, ինչպես են քվեարկել ԱԺ-ում, մտերիմներին խնդրել է՝ Նազիկի ձերբակալության դեպքում խոսք տան, որ էրեխեքին տիրություն կանեն»։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը «դեմ» քվեարկողներից մեկն էլ Սեյրան Սարոյանն է, թեեւ «կամերաների» առաջ ինչ ասես՝ չասաց Մանվելին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր