Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Արարատի մարզում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ    

21 հուն 2018 15:00

ԵԿՄ-ում արտահերթ նիստ է. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է

Այս պահին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ընթանում է ԵԿՄ արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում երկու հարց է դրված. Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ նախագահի պաշտոնից եւ ԵԿՄ-ում ներքին աուդիտ անցկացնել:
Նշենք, որ նիստին մասնակցում են ոչ միայն ԵԿՄ անդամներ, այլեւ անձինք, որոնք վաղուց լքել են ԵԿՄ-ն, այդ թվում Ռուստամ Գասպարյանը, որը ղեկավարում է «Սեւ հովազ» կազմակերպությունը, նաեւ «Ազատամարտիկների դաշինք»-ի ներկայացուցիչները՝ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
ԵԿՄ կառույցի աշխատանքների ղեկավարումը ժամանակավորապես կստանձնեն կառույցի փոխնախագահները։
Որոշվեց նաև դադարեցնել կառույցի ֆինանսատնտեսական աշխատանքները։
Առաջիկայում կհրավիրվի վարչության նիստ , որտեղ էլ կքննարկեն նոր նախագահի անունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր