14:25 - Պարոն Շամշյան, որ նյութը տալիս ես, կարելի էր նաև ճշտել         14:04 - Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա.կարևորն` անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է      13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին    

21 հուն 2018 16:00

Ադրբեջանական դիրքերը Նախիջևանում. Արենի գյուղը և Երևան-Եղեգնաձոր հատվածը նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով

Ադրբեջանական դիրքերը Նախիջևանում. Արենի գյուղը և  Երևան-Եղեգնաձոր հատվածը նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառովԱդրբեջնական պաշտպանության նախարարությունը հունիսի 20-ին տարածել է կեսժամանոց տեսանյութ Նախիջեւանում իրենց գործողությունների մասին։
Դրվագներից մեկում հայտարարվում է, որ Արենի գյուղը եւ Երեւան-Եղեգնաձոր հատվածը փաստացի բանակի նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով։ Եկեք նայենք քարտեզով հեռավորությունները։ Իրականում, ես տեղյակ չեմ, սա նոր դիրք է, թե եղել է, բայց կարելի է հասկանալ դիրքի հեռավորությունը Արենի գյուղից եւ մայրուղուց, որը ռազմավարական բնույթի ճանապարհ է դեպի Արցախ բանակի շարժի համար։


Սա ադրբեջանական ռազմական լրագրողն է, որը ցույց է տալիս Արենի գյուղը
Ադրբեջանական դիրքերը Նախիջևանում. Արենի գյուղը և  Երևան-Եղեգնաձոր հատվածը նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով

Քարտեզի վրա այս հատվածը մոտավորապես այստեղ է
Ադրբեջանական դիրքերը Նախիջևանում. Արենի գյուղը և  Երևան-Եղեգնաձոր հատվածը նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով

Նույն հատվածը վերեւից ։ Այստեղ նշել եմ Az մոտավոր ադրբեջանական դիրքերը։ Սահմանը շատ պայմանական է, բայց տեղանքից երեւում է, որ մոտավոր այնտեղ են ավարտվում մշակված հողերը, որոնք պատկանում են Արենիի գյուղացիներին։ Եվ Արենի կետով նշված է վերջին գյուղի տունը, մի քիչ էլ դեպի ադրբեջանական կողմ
Ադրբեջանական դիրքերը Նախիջևանում. Արենի գյուղը և  Երևան-Եղեգնաձոր հատվածը նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով

Մինչեւ այգիների սկզբնամասը մոտ 1800 մետր է, այսինքն դա հասանելի է ադրբեջանական դիպուկահարների համար։ Արենիի սկզբնամասը արդեն 4200 մետր հեռավորության վրա է, եւ մոտավոր 150 մետր ավելի ցածր է ադրբեջանական դիրքերից։ Սա արդեն անհասանելի է ադրբեջանական հրազենի, տեսանյութում ներկայացված ЗУ հակաօդային զենիտկեքի համար, որոնք ադրբեջանցիք կիրառում են, օրինակ, Տավուշում գյուղերի դեմ։ Սակայն հասանելի է ծանր ականանետերի համար։
Ադրբեջանական դիրքերը Նախիջևանում. Արենի գյուղը և  Երևան-Եղեգնաձոր հատվածը նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով

Ինչ վերաբերում է Երեւան – Եղեգնաձոր մայրուղուն, ապա սա արդեն 5200 մետրի վրա է։ Հասկանալի է, որ նման ճանապարհը վերահսկողության տակ պահելու համար Ադրբեջանը ծանր հրետանի է պահում Նախիջևանում։ Բայց սա արդեն ուրիշ պատմություն է։

Սամվել Մարտիրոսյան
banman.am



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր