Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

21 հուն 2018 19:58

Մանվել Գրիգորյանի պաշտպան Մկրտչյանին և նրա ընտանիքի անդամներին սպառնում են մորթել՝ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու համար

Մանվել Գրիգորյանի պաշտպան Մկրտչյանին և նրա ընտանիքի անդամներին սպառնում են մորթել՝ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու համարԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբաններից մեկի՝ Արսեն Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին սոցիալական ցանցերում վերջին օրերին սպառնալիքներ են հնչեցվում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ սպառնալիքներ հնչում են ինչպես իր, այնպես էլ՝ երեխաների հասցեին, բազմաթիվ նամակներ են ստանում, նույնիսկ սպառնացել են, թե թուրքի է պաշտպանում և որ իրեն կմորթեն:
Սպառնալիքների վերաբերյալ փաստաբանը տեղեկացրել է իրավապահներին, իսկ քրեական գործով Գրիգորյանի շահերն է ներկայացնում արդարադատության վերականգնման նպատակով՝ մասնավորապես զինվորին հասանելիք սնունդի դրվագով, որը հայտնաբերվել է, ինչպես նախաքննական մարմինն է նշում, Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներում, շինություններում կամ իր փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում:
Պաշտպանը գտնում է, որ Գրիգորյանին պատկանող և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներ հասկացությունները դրանք տարբեր բաներ են և Գրիգորյանի կողմից այդ տարածքները շահագործման են հանձնվել այլ անձանց, ուստիև՝ դա չի նշանակում, որ նա պետք է պատասխանատվություն կրի այն բանի համար, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող, սակայն այլ անձանց շահագործման հանձնած տարածքներում գույք կամ սննունդ է հայտնաբերվել:
Արսեն Մկրտչյանը նշում է, որ ըստ իր պաշտպանյալի՝ երբ ինքը գնացել է այդ տարածքները, եղել է մեկը ով դուռը բացել է, ինքը կարող էր տեղեկացված էլ չլիներ կամ թերի տեղեկացված լիներ, թե իրականում ինչ են տեղափոխել այդ տարածքներ:
Ինչ վերաբերում է զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներին, ապա սրանք նվիրատվություններ են և երրորդ անձի է հանձնվել, իսկ օգտագործվել են ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ Երկրապահ կամավորական միության երեխաների կարիքների նպատակով:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներին՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեղադրանքներին, ապա Գրիգորյանը ոչ մի դրվագով այն չի ընդունում:
Նա նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշման բողոքարկմանն անդրադառնալով՝ պաշտպանը նշեց, որ Գրիգորյանը չի ցանկանում որպեսզի բողոքարկվի, թեև պաշտպանը գտնում է, որ դրա անհրաժեշտությունը կա՝ ելնելով նրա առողջական վիճակից:
Բացի այդ, պաշտպանը գտնում է, որ Գրիգորյանի առողջական վիճակը կալանքը կրելու հետ անհամատեղելի է:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տեղեկության, Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերվել է «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներով մեծ քանակությամբ պահածոներ, հագուստներ, ռազմամթերք և հրազեն, նռնականետ, խոշոր չափերի հասնող տարբեր արտարժույթի դրամներ, ավտոմեքենաներ, այդ թվում նաև՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:
Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր