Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

22 հուն 2018 20:05

Ինչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանի «դաբրոյով» քաղաքապետ ընտրված Բալասանյանին

Ինչ ճակատագիր է սպասվում Սերժ Սարգսյանի «դաբրոյով» քաղաքապետ ընտրված ԲալասանյանինՄի քանի կուսակցություն փոխած, սկզբում՝ ճակատին ՕԵԿ «դաջած», հետո՝ ԲՀԿ եւ վերջում արդեն ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի «դաբրոյով»  Գյումրու քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը հարկային պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում պետական բյուջե շուրջ 360 միլիոն դրամ պակաս է վճարել: ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:
Դժվար չէ կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա հարուցված քրեական գործը: Գյումրու քաղաքապետի աթոռը զբաղեցնող Բալասանյան Սամվելի ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը տարիներ շարունակ ծառայել է որպես ընտրություններին՝ Բալասանյանին սատարելու կառույց: Կան հրապարակումներ այն մասին, որ ընտրությունների ժամանակ Բալասանյանը հրահանգում էր գործարանի աշխատակիցներին մեկ մարդու նման աշխատել իր օգտին, թակել բոլոր դռները եւ ձայներ հավաքել, իսկ ընտրությունների օրը քվեարկել միայն իր օգտին: Բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեին կատարել Բալասանյանի հրահանգը սպառնում էին աշխատանքից հեռացնել:
Բալասանյան Սամվելն, ով թավշյա հեղափոխությունից հետո քաջ գիտակցելով, որ քաղաքապետի աթոռն այլեւս նախկինի նման անսասան չէ իր տակը, բեմադրեց անվստահության շոու, այդ կերպ նպատակ ունենալով առնվազն մեկ տարով երկարաձգել իր պաշտոնավարումը: Հիմա, սակայն իրավիճակ է փոխվել: Բալասանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը հարկերը չարամտորեն թաքցրել է: Սա քրեորեն պատժելի արարք է: Անպատժելիների  ժամանակները անցել են: Բալասանյան Սամվելը բացառություն չէ:
Չի բացառվում, որ Սամվել Բալասանյանը հայտարարի, որ հարկային մարմինները ճիշտ էին, ինքը՝ սխալ: Նման սխալի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հոդված:
Irakanum.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր