Հայաստանում բերման են ենթարկում հայազգի «օրենքով գողերի», իսկ Ռուսաստանում՝ ազատում

«Փրայմ Քրայմը» հաղորդում է, որ Ռուբենն ու Արսենը գողերի այն կատեգորիայից են, որոնց ոստիկաններն արդեն վաղուց էին հետապնդում, սակայն ազատազրկել նրանց չէր հաջողվում: Զարմանալի չէ, որ երկուսի համար էլ ավարտած ազատազրկումն առաջինն էր իրենց «կարիերայում». նախկինում գողերի հարաբերությունների արդարադատության հետ ձեւական-պայմանական բնույթ էին կրում:
Ռուբեն Քոսյանն արդեն ավելի քան 20 տարի համարվում է Իվանովոյի մարզի ստվերային կառավարիչ, իսկ Արսեն Մկրտչյանը` Կալուգայի մարզի, որը համարվում է վերջինիս արգելոցը: Գաղտնիք չէ, որ Քոսյանի գործը դատարան հասավ միայն մի պատճառով` այն հարուցվել էր ոչ թե Իվանովոյում, այլ Սանկտ Պետերբուրգում: Արսենի մեղադրական դատավճիռը, որն անցած տարի հրապարակվեց Բալաբանովոյի շրջդատարանում, միայն մասամբ կարելի էր անվանել ուժայինների հաղթանակ:
Մեր ունեցած տվյալներով, Արսեն Մկրտչյանի վաղաժամկետ` 2 տարի 10 ամիս շուտ պատիժը կրելուց ազատվելը պայմանավորված էր առողջական վիճակով: Սակայն, ըստ ոստիկանների, բժիշկների կողմից Մկրտչյանին տրված մահացու ախտորոշումը չխանգարեց նրան վարել «Մերսեդես 222»-ը, որով «օրենքով գողը» հեռացավ դեպի իր բնակության մշտական վայր: